Ապրիլ 30, 2024
8633 դիտում

ՄՅՈւ-ն 160 հազ. ֆունտ ստերլինգ է հավաքել ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները երեկ երեկոյան «Օլդ Թրաֆորդում» հավաքվել են հատուկ բարեգործական գալա ընթրիքի շուրջ, որի նպատակը ՅՈՒՆԻՍԵՖ-ին աջակցելն էր:

18-րդ ամենամյա միջոցաման ընթացքում 160 հազ. ֆունտ ստերլինգ է հավաքվել:

Այս անգամ ողջ հասույթը կտրամադրվի Թաիլանդին, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարեւոր առաքելություն է իրականացնում՝ աջակցելով այն երեխաների կրթական ծրագրերին, ովքեր զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից: Նրանք երկրի ամենախոցելի երեխաների թվում են, որոնցից շատերը չեն կարողանում սովորել աղքատության, հաշմանդամության, սեռական խտրականության ու փախստականի կարգավիճակի պատճառով:

«Ես ու իմ թիմը հպարտ ենք կրկին այս հրաշալի միջոցառման մասնակիցը լինել ու աջակցել Թաիլանդի խոցելի երեխաներին: Մենք ֆանտաստիկ քանակությամբ գումար ենք հավաքել, ինչը կօգնի երեխաներին կրթություն ստանալ»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:

Հենրիխ Մխիթարյանը, որն արդեն մեկ տարի է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, ավելացրել է. «Սա երեխաների համար շատ կարեւոր է, յուրաքանչյուրն անհոգ մանկություն պետք է ունենա՝ սովորի գրել ու կարդալ: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք փոխել իրավիճակը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին