«Ալաշկերտն» ավարտել է Մինսկում կայացած ուսումնամարզական հավաքն ու վերեդարձել Երեւան:
Աբրահամ Խաշմանյանի սաները երեկ վերջին ընկերական խաղում հաղթել են Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Յարոսլավլի «Շիննիկին»:
Ինչպես հայտնում է ակումբի կայքը, առաջին խաղակեսում տուգանայինից կատարած հարվածով հաշիվը բացել է Արտակ Եդիգարյանը, իսկ երկրորդ կեսում գոլի հեղինակ է դարձել Միհրան Մանասյանը:
«Ալաշկերտը» հունիսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է «Սանտա-Կոլոմայի» հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: