Ապրիլ 29, 2024
1487 դիտում

Դավիթ Յուրչենկոն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական


Լուսանկարը` http://www.fc-anji.ru


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար հրավիրել է արտասահմանում հանդես եկող 16 ֆուտբոլիստի:

Ինչպես հայտնում է ՀՖՖ կայքը, ուսումնամարզական հավաքին կմասնակցեն Դավիթ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրայր Մկոյանը, Գաել Անդոնյանը, Լեւոն Հայրապետյանը, Գոռ Մալաքյանը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելին, Հենրիխ Մխիթարյանը, Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը, Արաս Օզբիլիզը, Կամո Հովհաննիսյանը, Էդգար Մանուչարյանը եւ Արմեն Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմի հետ: Հունիսի 10-ին էլ կայանալու է Մոնտենեգրո-Հայաստան ընտրական հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին