Մայիս 09, 2025
exclusive
2231 դիտում

Ռուսաստանում հանդես գալու գաղափարն «Արարատի» հովանավորներինն է


Լուսանկարը` FC Ararat Yerevan


«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հայտնել էր, որ թիմը հնարավոր է հանդես գա Ռուսաստանի 1-ին Լիգայում:

Մարզիչը, սակայն, լրատվամիջոցներին ասել էր, որ այդ հարցի շուրջ հստակություն դեռ չկա:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ակումբի մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանն ասել է, որ նման գաղափար ունեցել են «Արարատի» հովանավորները:

«Դա նրանց մտահաղացումն էր, ու հարցը քննարկման փուլում է: Որեւէ հստակ բան այս պահին ասել չեմ կարող»,- ասել է Սուքիասյանը:

Նա նշել է, որ դեռ պարզ չէ, եթե «Արարատը» ընդգրկվի Ռուսաստանի առաջնությունում, կշարունակի՞ ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբում, թե ոչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին