Մայիս 10, 2025
3056 դիտում

Հայաստանի թիմի ընդլայնված կազմում ընդգրկվել են 26 խաղացողներ


Լուսանկարը` Facebook


Օգոստոսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոնում» ընկերական խաղ է ունենալու Չեխիայի հետ:

Իսկ սեպտեմբերի 4-ին հայ ֆուտբոլիստները Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում  2018 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում մրցելու են Դանիայի դեմ:

Հայաստանի հավաքականն օգոստոսի 28-29-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ֆուտբոլի ակադեմիայում:

Թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որում ընդգրկված են 26 ֆուտբոլիստներ: Նրանցից երկու հանդիպումներին մասնակցելու համար կնտրվեն 23-ը: 

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գոռ Մանուկյան:

Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Արտակ Եդիգարյան, Գեւորգ Հովհաննիսյան:                              

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզզելլի, Արաս Օզբիլիս, Գոռ Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Գեւորգ Ղազարյան, Զավեն Բադոյան, Դավիթ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան:

Հարձակվողներ՝ Արթուր Սարկիսով, Գեղամ Կադիմյան, Դավիթ Արշակյան, Ռուսլան Կորյան, Վարդան Պողոսյան:

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունն ազգային թիմին կմիանա արդեն Չեխիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին