Մայիս 10, 2025
5301 դիտում

Մխիթարյան. Տեղս թիմի հիմնական կազմում ապահովագրված չէ


Լուսանկարը` http://www.manutd.com/


Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում ապահովագրված չէ, չնայած իր տրանսֆերային արժեքին:

«Ես ինձ չեմ խնայում մարզումների ժամանակ, որպեսզի կարողանամ լավագույնս դրսեւորվել ու նվաճել հիմնական կազմում տեղ գտնելու իրավունք: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ թիմին»,- ասել է Մխիթարյանը:

Կիսապաշտպանը նշել է, որ երբեք չի սիրում խոստումներ տալ, փոխարենն անում է ամեն ինչ, որպեսզի կատարելագործվի ու հասնի ցանկալի արդյունքի. «Երբ խոստում ես տալիս, որը չի ստացվում կատարել, մեծ ճնշման տակ ես հայտնվում: Այդ պատճառով ասում եմ, որ անելու եմ հնարավորը, որպեսզի օգուտ տամ «Մանչեսթերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին