«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Շանհայ, որտեղ նոր մրցաշրջանից առաջ անցկացնելու է ընկերական հանդիպումներ:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Չինաստան են մեկնել 25 ֆուտբոլիստներ, որոնց թվում են նաեւ թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Բեյլին:
Անգլիական ակումբի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 22-ին, այդ օրը Մոուրինյոյի սաները մրցելու են Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հուլիսի 25-ին էլ նրանց մրցակիցը լինելու է «Մանչեսթեր Սիթին»:
Հուլիսի 30-ին նախատեսված հանդիպումը կայանալու է Շվեդիայում, մրցակիցը «Գալաթասարայն» է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: