Մայիս 11, 2025
3841 դիտում

«Ռայո Վալեկանոն» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Արաս Օզբիլիսին


Լուսանկարը` spartak.com


Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբը:

Տեղեկություններ էին տարածվել, որ նրա ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բուրսասպոր» ակումբը, հիմա էլ պարզվում է Օզբիլիսին վարձավճարով ցանկանում է ձեռք բերել իսպանական «Ռայո Վալեկանոն»:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», ակումբը պատրաստ է 500 հազար եվրո վճարել հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար:

Օզբիլիսը եւս ցանկություն ունի նոր ակումբ գտնել, քանի որ գոհ չէ թիմում իր կարգավիճակից: «Սպարտակը» պատրաստ է բաց թողնել նրան, սակայն միայն վարձավճարով:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին