Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումն է անցկացնելու: Հայ ֆուտբոլիստները հյուրընկալվելու են Սերբիայի հավաքականին: Իսկ սեպտեմբերի 7-ին սեփական հարկի տակ ընդունելու են Դանիային:
Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:
Նրանք են Ռոբերտ Արզումանյանը, Հրայր Մկոյանը, Գաել Անդոնյանը, Հովհաննես Համբարձումյանը, Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելլին, Արտյոմ Սիմոնյանը, Արաս Օզբիլիսը, Նորայր Ասլանյանը, Ռուսլան Կորյանը եւ Յուրա Մովսիսյանը:
Այս ցուցակում դեռ հնարավոր են փոփոխություններ, իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: