Մայիս 10, 2025
4343 դիտում

Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայում» ամեն ինչ կարողանում եմ անել


Լուսանկարը` Facebook


Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ վերջապես գտել է իր տեղը թիմում:

Bild-ին տված հարցազրույցում նա ասել է, որ վստահ է ուժերին ու զգում է իր շրջապատի մարդկանց աջակցությունը:

«Կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: «Բորուսիայում» ես ղեկավարում եմ խաղը, գոլեր խփում ու արդյունավետ փոխանցումներ կատարում: Այստեղ ես կարող եմ ամեն ինչ: Հույս ունեմ, որ հետագայում էլ կշարունակեմ այսպես խաղալ»,- ասել է Մխիթարյանը:

Կիսապաշտպանը խոստովանել է, որ Բունդեսլիգայի մեկնարկային խաղում, երբ նա 2 գոլի հեղինակ է դարձել, ստադիոնում հիանալի մթնոլորտ է եղել, ու ինքն անգամ փշաքաղվել է երկրպագուների հոտընկայս ծափահարություններից. «Շնորհակալ եմ երկրպագուներին, որ մեզ այդպես աջակցում են: Ուրախ եմ, որ նրանց 4:0 հաշվով հաղթանակ ենք նվիրել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին