Մայիս 10, 2025
4233 դիտում

«Բուրսասպորը» ցանկանում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին


Արաս Օզբիլիսը
Արաս Օզբիլիսը

Լուսանկարը` Facebook


Թուրքական «Բուրսասպոր» ակումբը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:

Bursa Hakimiyet-ի տեղեկությամբ, «Բուրսասպորի» ղեկավարությունն արդեն առաջարկություն է արել մոսկովյան ակումբին: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմում է 3,5 մլն եվրո:

Օզբիլիսի պայմանագիրը «Սպարտակի» հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

Նախորդ տարին անհաջող է եղել Օզբիլիսի համար, վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել երկարատեւ ժամանակ ապաքինվել: Այս տարի էլ դեռ «Սպարտակի» կազմում  նա դեռ հանդիպում չի անցկացրել:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին