Մայիս 10, 2025
4427 դիտում

Արթուր Սարկիսովը դաշտ կվերադառնա մոտ երկու ամսից


Արթուր Սարկիսովը
Արթուր Սարկիսովը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը կվիրահատվի:

«Տորպեդոյի» հետ կայացած խաղի ժամանակ ֆուտբոլիստը վնասել է ձեռքը: Նա շարունակել է այդպես խաղալ, անգամ 11-մետրանոց է վաստակել ու հաղթանակ պարգեւել իր թիմին:

Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մոտ կոտրվածք է, ու բուժվելու համար կհապանջվի 1,5-2 ամիս ժամանակ:

Ինչպես հայտնում է sovsport.ru-ն, մոտ օրերս Սարկիսովը կվիրահատվի Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին