Մայիս 10, 2025
7882 դիտում

Եվրոպայի Լիգա. «Բորուսիան» ուժերն է չափելու նորվեգական ODD-ի հետ


Լուսանկարը` http://www.ruhrnachrichten.de


Նիոնում այսօր կայացել է Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսիան» ուժերն է չափելու նորվեգական ODD թիմի հետ:

Այս փուլի հանդիպումները կայանալու են օգոստոսի 20-ին ու 27-ին: Հաջորդ օրը Մոնակոյում կայանալու է խմբային փուլի վիճակահանությունը, որին մասնակցելու են 48 թիմեր:

«Բորուսիան» առաջին դիմակայությունում ընդհանուր 6:0 հաշվով առավելության էր հասել ավստրիական «Վոլֆսբերգերի» նկատմամբ, երեկ կայացած հադիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը երեք գնդակի հեղինակ էր դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին