Մայիս 14, 2025
3932 դիտում

Անդրանիկ Թեյմուրյանը կարիերան կշարունակի Քաթարում


Անդրանիկ Թեյմուրյանը
Անդրանիկ Թեյմուրյանը

Լուսանկարը` teammelli.com


Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը կարիերան կշարունակի Քաթարում:

Ինչպես գրում է persianfootball.com-ը, նրա ծառայություններով հետաքրքրված են 3 ակումբներ՝ «Ալ Ահլին», «Ալ Սաիլիան» եւ «ՈւՄ Սալալը»: Ըստ կայքի, Թեյմուրյանն, ամենայն հավանականությամբ, կընտրի 3-րդ ակումբը, որտեղ տարեկան կստանա մոտ 1,2 մլն դոլար:

«ՈւՄ Սալալը» Քաթարի առաջնությունում ելույթն ավարտել է 6-րդ տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին