Հոկտեմբեր 09, 2025
82 դիտում

Թիմային ԵԱ-ի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականները ոչ-ոքի են գրանցել


Լուսանկարը` European chess union

Լուսանկարը` European chess union


Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականները ոչ-ոքիով են ավարտել իրենց հանդիպումները Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում:

Կանայք 2:2 հաշիվն են գրանցել Իսրայելի հետ դիմակայությունում: Էլինա Դանիելյանն ուժեղ է եղել Դանա Կոչավիից, Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը մրցակիցների հետ կիսել են միավորները, իսկ Լիլիթ Մկրտչյանն առաջին խաղատախտակին պարտություն է կրել:

Տղամարդիկ նույն հաշվով են ավարտել Ռումինիայի հետ հանդիպումը: Միակ հաղթանակը Հայկ Մարտիրոսյանի հաշվին է, նա ուժեղ է եղել Դավիդ Գավրիլեսկուից: Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Արամ Հակոբյանը զիջել է:

Հայաստանի կանանց ընտրանին 5 միավորով 8-րդն է, իսկ տղամարդկանց՝ նույնքան միավորով 12-րդը: 5-րդ փուլում նրանց մրցակիցները կլինեն Շվեյցարիայի ու Մոնտենեգրոյի հավաքականները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին