Հոկտեմբեր 08, 2025
81 դիտում

ԵԱ. Հայաստանի տղամարդկանց ընտրանին ոչ-ոքի է խաղացել Չեխիայի հետ


Լուսանկարը` European Team Chess Championships


Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Չեխիայի ընտրանու հետ: Բոլոր 4 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի հաշվով:

Մրցակիցների հետ միավորները կիսել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը։

Կանանց հավաքականը 1:3 հաշվով զիջել է Լեհաստանին ու մրցաշարային աղյուսակում 4 միավորով 9-րդն է: 

Տղամարդկանց ընտրանին 4 միավորով 14-րդն է ու այսօր կայանալիք 4-րդ տուրում մրցելու է Ռումինիայի հավաքականի հետ, իսկ կանայք՝ Իսրայելի։


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին