Բաթումում շարունակվում է շախմատի Եվրոպայի առաջնությունը։
2-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կրկին հաղթանակ է տոնել՝ 2,5։1,5 հաշվով առավելության հասնելով Ռումինիայի նկատմամբ։ Իրենց մրցակիցներից ուժեղ են եղել Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել։
Տղամարդկանց թիմը 2։2 հաշվով է ավարտել դիմակայությունը Խորվաթիայի դեմ։ Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքիներով։ Այսօր կանայք կհանդիպեն Լեհաստանին, իսկ տղամարդիկ՝ Չեխիային։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: