Մայիս 10, 2025
947 դիտում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ ԵԱ-ի բոլոր 6 տուրերում եւ առաջատարն է


Լուսանկարը` Armenian Chess Federation


Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Զագրեբում մեկնարկած արագ շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարների թվում է:

Առաջին օրվա պայքարից հետո նա հաղթել է բոլոր 6 պարտիաներում ու մյուս մրցակիցներից առաջ է 0,5 միավորով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմին Օհանյանը վաստակել է 4 միավոր:

Առաջնությունը շարունակվելու է այսօր ու կայանալու են մնացած 5 խաղափուլերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին