Դեկտեմբեր 26, 2024
994 դիտում

4 հայ շախմատիստ «Գրանդ Սվիս» մրցաշարի առաջատարների թվում է


Լուսանկարը` grandswiss.fide


Մեն կղզում ընթացող «Գրանդ Սվիս» մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից առաջատարների թվում են Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, բոլորն էլ 1,5-ական միավոր են վաստակել:

Նրանցից հաղթանակ է տարել միայն Տեր-Սահակյանը, որը սեւ խաղաքարերով ուժեղ է եղել Ջորդեն Վան Ֆորեստը (Նիդերլանդներ), մյուսները մրցակիցների հետ կիսել են միավորները: Լրացուցիչ ցուցանիշներով 1-ին տեղում 2 միավորով ընթանում է Ալեքսանդր Պրեդկեն (Սերբիա):

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը 1-ական միավոր ունեն:

«Գրանդ Սվիս»-ում 1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին