Ապրիլ 27, 2024
1707 դիտում

Շախմատի հավաքականի անդամները դրամական պարգեւներ կստանան


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգեւատրելու որոշման նախագիծը:

Հավաքականի շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն, հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը՝ 3-ական մլն դրամ:

Այսպիսով, բացի հաստատված տարեվերջյան պարգեւատրության գումարից՝ Օլիմպիադայի չեմպիոնները կստանան լրացուցիչ պարգեւատրում, հայտնում են ԿԳՄՍ-ից:

Ամռան վերջին համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոններ էին դարձել Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Գլխավոր մարզիչն Արման Փաշիկյանն է, իսկ թիմի ղեկավարը՝ Հրաչիկ Թավադյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին