Ապրիլ 27, 2024
607 դիտում

Մանուել Պետրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով դարձել է «ՉեսսՄուդ»-ի առաջատարը


Լուսանկարը` chessmood.com


«ՉեսսՄուդ» միջազգային շախմատային մրցաշարում 3 շախմատիստներ հավասար քանակությամբ միավորներ են վաստակել ու շարունակում են պայքարը հաղթողի կոչման համար:

Երեկ Ծաղկաձորում կայացած 5-րդ տուրից հետո լրացուցիչ ցուցանիշներով 1-ին հորիզոնական է բարձրացել Մանուել Պետրոսյանը: Նա սեւ խաղաքարերով առավելության է հասել Հայկ Երիցյանի նկատմամբ:

Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Շանթ Սարգսյանի հետ ու 4,5 միավորով 2-րդն է: Եռյակը նույնքան միավորով եզրափակում է իրանցի Աղա Ամիրեզան, որը հաղթել է ռուս Ալեքսեյ Գոդնովին:

«ՉեսսՄուդ»-ի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 10 մլն դրամ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին