Ապրիլ 26, 2024
854 դիտում

Տիգրան Պետրոսյանը «ՉեսսՄուդ» մրցաշարում մրցակիցներից առաջ է անցել կես միավորով


Լուսանկարը` Մեդիամաքս


«ՉեսսՄուդ» միջազգային շախմատային մրցաշարում, որը 2-րդ տարին անընդմեջ անցկացվում է Ծաղկաձորում, կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Առաջատարը շարունակում է մնալ Տիգրան Պետրոսյանը, սակայն հետապնդողներից առաջ է անցել 0,5 միավորով: Պետրոսյանը սեւ խաղաքարերով ուժեղ է եղել ռուս Մատվեյ Գալչենկոյից ու վաստակել է 4 միավոր:

Մի խումբ խաղացողներ՝ Հայկ Երիցյանը, Մանուել Պետրոսյանը, Աղա Ամիրեզան (Իրան), Շանթ Սարգսյանը, ռուս Ալեքսեյ Գոդնովը եւ Ալիզադեհ Մահբին (Իրան), 3,5-ական միավոր ունեն իրենց հաշվին:

Այս տարի «ՉեսսՄուդ»-ին մասնակցում են 11 երկրների մոտ 180 շախմատիստներ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ, գլխավոր մրցաշարի հաղթողը ստանալու է 2,5 մլն դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին