Ապրիլ 27, 2024
391 դիտում

Մ-18 տ. ԱԱ. Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին եւ առաջատարն է


Լուսանկարը` worldyouth2022.com


Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտին է մոտենում շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությունը:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում շարունակում է առանց պարտության հանդես գալ Մարիամ Մկրտչյանը: Նա 8-րդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Այան Ալահվերդիեւայի նկատմամբ:

Մկրտչյանը վաստակել է 8 միավոր ու վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 2-րդ տեղում ընթացող հնդիկ Կանիշկային գերազանցում է 1,5 միավոր:

Մ-16 տ. մրցաշարում Էմին Օհանյանը բարելավել է դիրքերը, նա 6,5 միավորով 2-րդն է: Շախմատիստը սեւ խաղաքարերով ուժեղ է եղել ադրբեջանցի Շիրողլան Թալիբովից: Առաջատարը 8 միավոր ունեցող ֆրանսիացի Տիմոտե Ռազաֆինդրատսիման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին