Ապրիլ 27, 2024
3146 դիտում

Չափազանց սկզբունքային ու լարված պայքար. Հայաստանը հաղթեց Ադրբեջանին


Լուսանկարը` FIDE


Չափազանց սկզբունքային դիմակայություններ են ընթանում շախմատի Օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում:

Առաջատար թիմերից յուրաքանչյուրը պայքարում է միավորի համար՝ շախմատասերներին պարգեւելով հետաքրքիր պարտիաներ:

 

Հայաստանի ու Ադրբեջանի թիմերի միջեւ պայքարը բացառություն չէր: Երրորդ տեղում ընթացող հայերից առաջինը պարտիան ավարտեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հանդես էր գալիս սպիտակներով: Նա կարողացավ օգտագործել ստացած առավելությունն ու հաղթանակ տանել Նիյատ Աբասովի նկատմամբ:

 

Հրանտ Մելքումյանը ոչ-ոքիի հասավ Գադիր Գուսեյնովի դեմ խաղում, իսկ ահա  Գաբրիել Սարգսյանը, որը սկզբնախաղից էլ նեղ դրության մեջ էր գցել Շահրիար Մամեդյարովին, երկար պայքարից հետո ստիպեց հանձնվել ու վաստակեց մեկ միավոր:

 

Ամենավերջում ավարտվեց Մանուել Պետրոսյանի եւ Վասիֆ Դուրարբայլիի պարտիան, որը եւս ոչ-ոքի էր: Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին 3:1 հաշվով, վաստակեց թիմային 17 միավոր ու շարունակում է պայքարը չեմպիոնության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին