Ապրիլ 27, 2024
2218 դիտում

Հայաստանի ընտրանին Օլիմպիադայում 3-րդն է եւ այսօր խաղալու է Ադրբեջանի դեմ


Լուսանկարը` FIDE


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում առաջին պարտությունն է կրել:

Երեկ Չեննայում շախմատիստները 1:3 հաշվով զիջել են Ուզբեկստանին: Գաբրիել Սարգսյան-Նոդրիբեկ Աբդուսատորով եւ Հրանտ Մելքումյան-Նոդրիբեկ Յակուբոեւ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել են Ջավոխիր Սինդարովին եւ Ջախոնգիր Վախիդովին:

Հայաստանի ընտրանին 1-ին տեղից նահանջել է ու այժմ 15 միավորով 3-րդն է: Առաջատար է դարձել Ուզբեկստանը, որն ունի 16 միավոր:

Այսօր հայերի մրցակիցը լինելու է Ադրբեջանը, որը 14 միավորով 6-րդն է: Կայանալու են Գաբրիել Սարգսյան-Շահրիար Մամեդյարով, Հրանտ Մելքումյան-Գադիր Գուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրարբայլի եւ Ռոբերտ Հովհաննիսյան-Նիյատ Աբասով պարտիաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին