Ապրիլ 27, 2024
2949 դիտում

Արոնյանը շարունակում է գլխավորել Սենթ Լուիսի մրցաշարը


Լուսանկարը` Grand Chess Tour


Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլում ավարտվել են արագ շախմատի պարտիաները:

Վերջին երեք հանդիպումներում Լեւոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային (ԱՄՆ), պարտություն կրել Ռիչարդ Ռապպորտից (Հունգարիա) եւ ոչ-ոքի խաղացել Յու Վենյուի (Չինաստան) հետ:

 

Այժմ հայ շախմատիստը 13 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նա միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ երկրորդ տեղում ընթացող Մաքսիմ Վաշյե-Լագրավից (Ֆրանսիա):

 

Արագ շախմատի ավարտից հետո մասնակիցները սկսելու են պայքարը բլիցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին