Մայիս 05, 2024
5579 դիտում

Հայաստանի ընտրանիները հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում


Լուսանկարը` euroteams2017.com


Բաթումիում ընթացող շախմատի Օլիմպիադայի 1-ին տուրում Հայաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիները հաղթանակով են մեկնարկել:

Տղամարդկանց թիմը 3,5:0,5 հաշվով ուժեղ է եղել Ճապոնիայից: Հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Միակ ոչ-ոքին գրանցել է Գաբրիել Սարգսյանը:

Նույն հաշվով կանանց ընտրանին ուժեղ է եղել Ղրղզստանից: Հաղթանակները Էլինա Դանիելյանի, Աննա Սարգսյանի ու Սիրանուշ Ղուկասյանի հաշվին են: 0,5 միավոր էլ թիմի համար վաստակել է Մարիա Կուրսովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին