Մայիս 03, 2024
4232 դիտում

Ճապոնիա ու Ղրղզստան. Հայաստանի թիմերը մեկնարկում են Օլիմպիադայում


Լուսանկարը` euroteams2017.com


Բաթումիում երեկ կայացել է շախմատի համաշխարհային Օլիմպիադայի բացման արարողությունը: Այն տեւելու է մինչեւ հոկտեմբերի 6-ը:

Այսօր կայանալու է առաջին տուրը: Հայաստանի տղամարդկանց ընտրանին մեկնարկային տուրում ուժերն է չափելու Ճապոնիայի հավաքականի հետ:

Թիմի կազմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Կանանց թիմի մրցակիցը Ղրղզստանի հավաքականն է: Օլիմպիադայում հանդես են գալու Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին