Ապրիլ 27, 2024
9231 դիտում

Արոնյանը Grand Chess Tour-ում առաջատարից հետ է 2 միավորով


Լուսանկարը` Grand Chess Tour


Grand Chess Tour-ի Լյովենի արագ շախմատի մրցաշարում երեկ կայացել են 4-6-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը միավորները կիսել է Շահրիար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի հետ: Հայ գրոսմայստերն առավելության է հասել Անիշ Գիրիի նկատմամբ:

Արոնյանն այժմ 8 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ Սոն 10 միավորով գլխավորում է աղյուսակը:

Այսօր կայանալու են արագ շախմատի վերջին երեք տուրերը: Արդեն վաղվանից կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին