Ապրիլ 27, 2024
4920 դիտում

«Chessify» ակումբը գլխավորում է Հայաստանի առաջնությունը


Լուսանկարը` londonchessclassic


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում է Հայաստանի շախմատի ակումբային առաջնութան եզրափակիչ փուլը:

Մրցաշարի առաջատար «Chessify» ակումբը 4-րդ տուրում 6:0 հաշվով առավելության է հասել «Chess Academy»-ի նկատմամբ: «Chessify»-ն այժմ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում 6 միավորով ընթանում է Գրոսմայստերական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը նույնքան միավորով եզրափակում է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի թիմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին