Ստավանգերում ավարտվել է Norway Chess Classic մրցաշարը, որի հաղթողի կոչումը նվաճել է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):
Վերջին տուրում նա կարողացել է առավելության հասնել Ուեսլի Սոյի (ԱՄՆ) նկատմամբ ու 5 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 4,5-ական միավորով կիսել են 2-4-րդ տեղերը:
Լեւոն Արոնյանը վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել Նակամուրայի հետ ու 3,5 միավորով ելույթն ավարտել 6-րդ տեղում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: