Ապրիլ 30, 2024
3233 դիտում

Տիգրան Պետրոսյանն Աերոֆլոտ օփենի առաջատարներից է


Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն Աերոֆլոտ օփենի գլխավոր մրցաշարում տարել է երկրորդ հաղթանակը:

Հայ շախմատիստը 2-րդ տուրում սեւ խաղաքարերով ուժեղ է եղել Կասպեր Պիորունից (Լեհաստան): Պետրոսյանը 6 մասնակցի հետ վաստակել է 2 միավոր ու կիսում է առաջին հորիզոնականը:

Արման Միքայելյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը եւ Հայկ Մարտիրոսյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքիներով: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը պարտություն են կրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին