Ապրիլ 30, 2024
6111 դիտում

Արոնյանը հաղթել է Նայդիչին ու շարունակում է գլխավորել Grenke Chess Classic-ը


Լուսանկարը` london chess classic


Բադեն-Բադենում ընթացող Grenke Chess Classic մրցաշարում Լեւոն Արոնյանը շարունակում է վստահ ելույթները:

Հայ գրոսմայստերը 5-րդ տուրում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ ու հասել հաղթանակի:

Այժմ Արոնյանն ունի 4 միավոր ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկական միավորով հետ են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Հոու Յիֆանը (Չինաստան):

Այսօր Արոնյանը հանդիպելու է Յիֆանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին