Մայիս 10, 2025
5825 դիտում

Բերտրան Ֆրեյսլեբեն Երեւանում ներկայացրել է Արոնյանի դիմաքանդակը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Բերտրան Ֆրեյսլեբեի անձնական արխիվ

Լուսանկարը` Բերտրան Ֆրեյսլեբեի անձնական արխիվ

Լուսանկարը` Բերտրան Ֆրեյսլեբեի անձնական արխիվ

Լուսանկարը` Բերտրան Ֆրեյսլեբեի անձնական արխիվ

Լուսանկարը` Բերտրան Ֆրեյսլեբեի անձնական արխիվ


Գերմանացի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբեն երկար ժամանակ ցանկացել է ծանոթանալ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ: Ինչպես ինքն է ասում, իր բախտը բերել է, որ վերջինիս հետ ապրում է նույն քաղաքում՝ Բեռլինում, եւ հեշտությամբ կարողացել է ծանոթանալ:

«Լեւոնը շատ բաց ու շփվող մարդ է, նա հեծանիվով եկավ հանդիպման: Ես ցույց տվեցի նրան իմ գործերից ու հայտնեցի, որ շատ եմ ցանկանում պատարստել նրա դիմաքանդակը: Կարճ ժամանակ անց մենք սկսեցինք աշխատել: Լեւոնը շատ զարգացած, բանիմաց մարդ է: Ցանկացած թեմայի խորը տիրապետում է ու միշտ ձգտում է նոր բան սովորել»,- այսօր խոստովանել է  Ֆրեյսլեբեն, որը ժամանել է Հայաստան՝ դիմաքանդակը հայերին ցուցադրելու համար:

Ֆրեյսլեբեն դիմաքանդակի վարպետ է, աշխատել է հայտնի մարզիկների, Գերմանիայի նախկին նախագահների ու այլ ճանաչված դեմքերի հետ:

«Ես շատ եմ գնահատում հայերի ու Հայաստանի ավանդը շախմատում: Սա աբստրակտ մարզաձեւ է, ինչպես եւ քանդակագործությունը: Այդ առումով ես ու Լեւոնը նման ենք իրար, իսկ միասին աշխատելը հեշտ եղավ: Լեւոնի ու Վլադիմիր Կրամնիկի դիմաքանդակները ես ցուցադրել եմ նաեւ Ցյուրիխում, որտեղ նրանք միմյանց դեմ մրցաշար էին անցկացնում: Անչափ ուրախ եմ, որ այն բերեցի Հայաստան: Եղել եմ Շախմատի ակադեմիայում, հույս ունեմ, որ այսուհետ Արոնյանի դիմաքանդակը կցուցադրվի այնտեղ»,- ավելացրել է գերմանացի քանդակագործը:

Արոնյանն այս միջոցառմանը չի մասնակցել, քանի որ պատրաստվում է առաջիկա մրցաշարին: Նրա փոխարեն ներկա գտնված Արիանա Կաոիլին շնորհակալություն է հայտնել Ֆրեյսլեբենին. «Լեւոնն այս աշխատանքին մեծ հաճույքով է մասնակցել, նրա համար պատիվ է եղել աշխատել Ֆրեյսլեբենի հետ: Ինչպես Բերտրանը քանդակագործությունում, այնպես էլ Լեւոնը շախմատում, իրենց աշխատանքների մեջ ոգի են դնում: Սրանք յուրօրինակ արվեստ են ու նաեւ միմյանց նման»:

Վերջում Ֆրեյսլեբեն նշել է, որ պատրաստվում է քանդակել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամր դիմաքանդակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին