Մոսկվայում մեկնարկել է Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը, որտեղ հանդես է գալիս 10 գրոսմայստեր:
Առաջին տուրում Լեւոն Արոնյանը հանդիպել է Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Հաղթանակ տարել է միայն Յան Նեպոմնյաշին, որն ուժեղ է եղել Եվգենի Տոմաշեվսկուց: Պյոտոր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ, Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ եւ Շահրիար Մամեդյարով-Լի Չաո հանդիպումներում գրանցվել են ոչ-ոքի հաշիվներ:
Այսօր Արոնյանն ուժերն է չափելու Տոմաշեվսկու հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: