Մայիս 10, 2025
6002 դիտում

Կարեն Գրիգորյանը Բարսելոնայի մրցաշարի առաջատարներից է


Կարեն Գրիգորյանը
Կարեն Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարսելոնայում ընթանում է «Սանթս» 18-րդ շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Աքսել Բախմանի (Պարագվայ) հետ ու այժմ իր ակտիվում ունի 5,5 միավոր:  Նա Բախմանի եւ Խորխե Կորիի (Պերու) հետ կիսում է 1-3-րդ տեղերը:

Հայ շախմատիստներից Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանն ունեն 4,5-ական միավոր, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 4:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին