Մայիս 03, 2024
7163 դիտում

Հայաստանի շախմատի ընտրանին Օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ


Լուսանկարը` wyco2016chess.sk

Լուսանկարը` wyco2016chess.sk


Սլովակիայի Պոպրադ քաղաքում ավարտվել է շախմատի պատանիների մինչեւ 16 տարեկանների Օլիմպիադան:

Հայաստանի հավաքականը վերջին տուրում 4:0 հաշվով առավելության է հասել Սերբիայի նկատմամբ ու ելույթն ավարտել 3-րդ հորիզոնականում:

Հայ շախմատիստները վաստակել են թիմային 14 միավոր՝ երկրորդ տեղը գրաված Ռուսաստանի թիմից հետ մնալով մեկ միավորով: Պատանեկան Օլիմպիադայի հաղթողի տիտղոսը 17 միավորով նվաճել է Իրանը:

Հայաստանի հավաքականի կազմում Արտաշես Մինասյանի գլխավորությամբ հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը եւ Արփինե Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին