Մայիս 02, 2024
496 դիտում

Երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստ են ԵԱ-ին ու մրցավայր կմեկնեն այս գիշեր


Լուսանկարը` ԿԳՄՍ


Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն է ավարտել Օլիմպավանում:

Նախ բռնցքամարտիկները թիմի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի հետ պատրաստվել են Ծաղկաձորում, իսկ վերջին փուլն անցել Երեւանում: Մասնակիցները մրցավայր են մեկնելու այս գիշեր:

Մարզիչը գոհ է իր սաների մարզավիճակից ու ՀԱՕԿ-ին ասել է, որ հավաքականը համալրած պատանի բռնցքամարտիկները ստուգողական մենամարտերում կարողացել են դրսեւորել իրենց ու հարմարվել թիմին:  

Ապրիլի 2-15-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայանալիք առաջնությունում հանդես են գալու 13 մարզիկներ՝ Լեւոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) եւ Միսակ Ստեփանյան (+92 կգ)։

Կանանց պայքարում ներկայացված են Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) եւ Լիլիթ Ասատրյանը (60 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին