Մայիս 09, 2025
976 դիտում

Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը


Լուսանկարը` IBA


Երեւանում ավարտվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունը։

Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից մեդալակիր է դարձել 6 բռնցքամարտիկ։

Հաղթողներ են դարձել Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (75կգ)։ Արծաթ ապահովել են Առնո Դարչինյանը (46 կգ), Հեղինե Պետրոսյանը (48 կգ) եւ Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ):

Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 4 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ եւ ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին