Դեկտեմբեր 26, 2024
709 դիտում

Հայ բռնցքամարտիկները Մ-22 տ․ ԵԱ-ում մեկնարկել են հաղթանակով


Լուսանկարը` Photolure


Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մեկնարկել է մինչեւ 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականն ունեցել է երկու ներկայացուցիչ, ովքեր հաղթանակ են տարել։ Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) եւ Նարեկ Զախարյանը (71 կգ) պարտության են մատնել համապատասխանաբար Ռումինիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներին։

Այսօր ռինգ է դուրս գալու միայն Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ), որը մենամարտելու է վրացի բռնցքամարտիկի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին