Հոկտեմբեր 14, 2024
1137 դիտում

Նարեկ Մանասյանը դարձել է Եվրոպայի գավաթի հաղթող


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի գավաթի թիմային պայքարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 3-րդ տեղն է զբաղեցրել։ Այն նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։

Մրցաշարում 1-ին տեղն է զբաղեցրել Նարեկ Մանասյանը (92 կգ), եզրափակչում նրա մրցակիցը՝ իտալացի Աբես Մոհուդինը վնասվածքի պատճառով չի ներկայացել, ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին։ Արծաթե մեդալը նվաճել է Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ)։

 

Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ էլ դարձել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

 

Գավաթի հաղթողները ստացել են 15,000, 2-րդ տեղը զբաղեցնողները՝ 10,000,  3-րդը՝ 5000 դոլար պարգեւավճար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին