Սեպտեմբեր 08, 2024
915 դիտում

Պատանեկան ԱԱ-ն Երեւանում կայանալու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը


Լուսանկարը` Photolure


Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երեւանում կայանալու է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը:

15-16 տարեկան բռնցքամարտիկները ելույթ են ունենալու տղաների եւ աղջիկների 13-ական քաշային կարգերում:

IBA-ն Աշխարհի պատանեկան առաջնություն է անցկացնում 8 տարվա դադարից հետո՝ վերջին անգամ այն կայացել է 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայպեյում։ Այս անգամ մրցաշարը համատեղ ձեւաչափով է լինելու: ԱԱ-ն ընդունելու է «Միկա» մարզահամալիրը, հայտնում է ԿԳՄՍ-ն:

Այս տարվա ապրիլին Երեւանում անցկացվել էր Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, Հայաստանը նվաճել էր 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին