Բուխարեստում ավարտված պատանեկան Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 ոսկե եւ 7 արծաթե մեդալներ:
Հայաստանի հավաքականի միանգամից 9 մարզիկներ դուրս էին եկել եզրափակիչ, սակայն նրանցից հաղթել հաջողվել է միայն երկուսին:
Եվրոպայի պատանեկան առաջնությունում առանց պարտությունների են հանդես եկել ու ոսկե մեդալներ նվաճել Վաղարշակ Քեյանն (48 կգ) ու Տիգրան Հովսեփյանը (50 կգ):
Պատվոհարթակի 2-րդ աստիճանին են կանգնել Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) եւ Հայկ Ղահրամանյանը (80 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: