Ապրիլ 27, 2024
1054 դիտում

2023-ի կանանց բռնցքամարտի ԱԱ-ն կայանալու է Նյու Դելիում


Լուսանկարը` IBA


2023 թվականի կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը կայանալու է Հնդկաստանում:

Այս մասին IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը հայտարարվել է Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հնդկաստանում բռնցքամարտը սիրում են եւ Աշխարհի առաջնության անցկացումը տեղացիներին հիանալի հնարավորություն կընձեռի տոնելու գեղեցիկ հաղթանակներ ու կոգեշնչի կանանց զբաղվելու մարզաձեւով: Վստահ եմ, որ կկազմակերպեն անմոռանալի միջոցառում»,- ասել է նա։

Նյու Դելիում առաջնություն է անցկացվել նաեւ 2006 ու 2018թթ.: Ավելի վաղ էլ որոշվել էր, որ տղամարդկանց ԱԱ-ն մայիսի 1-14-ն ընդունելու է Տաշքենդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին