Ապրիլ 26, 2024
1088 դիտում

Կանանց բռնցքամարտում Հայաստանի 1-ին Եվրոպայի չեմպիոնն Անի Հովսեփյանն է


Լուսանկարը` IBA


Բուդվայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի կանանց առաջնությունը, որը Հայաստանի համար պատմական է ստացվել:

Անի Հովսեփյանը դարձել է առաջին հայ մարզուհին, որը բռնցքամարտում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

 

Եզրափակչում Հովսեփյանը հանդիպել է Քրիստինա Դեսմոնդին (Իռլանդիա) ու բոլոր ռաունդներում էլ ունեցել է առավելություն: Հաղթելով ընդհանուր 4:1 հաշվով՝ Հովսեփյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

 

Հայաստանի հավաքականն ավելի վաղ նվաճել էր եւս երկու մեդալ՝ Սոնա Հարությունյանն ու Եկատերինա Սիչեւան կանգնել էին պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին