Ապրիլ 27, 2024
841 դիտում

Անի Հովսեփյանը ԵԱ-ի եզրափակչում է


Լուսանկարը` Mediamax


Բուդվայում այսօր հայտնի են դառնալու բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության չեմպիոնների անունները:

Անի Հովսեփյանը (70 կգ) դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա հաղթել է Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին: Հայ մարզուհին ակնհայտ առավելություն է ունեցել ողջ մենամարտի ժամանակ ու հաղթել է 5:0 հաշվով: Եզրափակչում Հովսեփյանը հանդիպելու է իռլանդացի Քրիստինա Դեսմոնդին:

 

Սոնա Հարությունյանն ու Եկատերինա Սիչեւան պարտություններ են կրել ու դարձել ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին