ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն անցկացրել է գործկոմի հեռավար նիստ: Հաշվետվությամբ հանդես են եկել կազմակերպության հանձնաժողովների, վարչակազմի, ամառային եւ ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեների պատասխանատուները:
ՄՕԿ-ը բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) թույլ չի տվել 2024 թ. Փարիզում կայանալիք ամառային խաղերի որակավորման մրցումներ անցկացնել:
Նշվում է, որ այդ վճիռը կայացվել է սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից հետո: Բանն այն է, որ Ումար Կրեմլյովի ընտրությունը անօրինական է ճանաչվել:
Լոս Անջելեսում 2028 թ. կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտն ընդգրկելու հարցը ՄՕԿ-ը կքննարկի ավելի ուշ, հայտնում է ՀԱՕԿ-ը:
ՄՕԿ-ը կազմակերպել էր նաեւ Տոկիոյի խաղերի որակավորման մրցումները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: