Արթուր Աբրահամն ու նրա առաջիկա մրցակից Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենն այսօր հանդիպել են Օֆֆենբուրգում:
Ինչպես հայտնում է Աբրահամի մամուլի ծառայությունը, հայ բռնցքամարտիկը շեշտել է, որ ձգտելու է հասնել հաղթանակի:
«Ինձ համար շատ կարեւոր է վերադարձնել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այդ պատճառով էլ ապրիլի 28-ի մենամարտը մեկ քայլ է դեպի այդ նպատակը»,-ասել է հայ բռնցքամարտիկը:
Ավելի վաղ Նիլսենը նշել էր, որ փորձելու է կոտրել Աբրահամի պաշտպանությունը եւ հաղթել նրան:
Աբրահամի ու Նիլսենի մենամարտը կայանալու է Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում ապրիլի 28-ին:
Մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար, իսկ նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի Աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: