Այս տարվա Հայաստանի վերջին մեդալը մեծահասակների մրցումներում նվաճել է Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Նա Համբուրգում կայացած Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել:
Հայաստանի Հանրապետության անկախության 16-ամյակի առթիվ բռնցքամարտիկը Mediamax Sport-ի հետ խոսել է մեր երկրի ու իր նվաճումների մասին:
Անկախությունն արդեն իսկ մեծ նվաճում է մեր երկրի համար: Ինձ համար եւս այդ տարիները ձեռբերումներով լի են եղել՝ ընտանիք եմ կազմել, սպորտում հաջողությունների հասել, պատվով ներկայացնել Հայաստանը:
Վենեսուելայում կայացած օլիմպիական վարկանշային մրցաշարի ժամանակ շատ մասնակիցներ ու տեղացիներ անգամ մեր երկրի տեղը չգիտեին: Շփոթում էին Ռումինիայի հետ, հետաքրքրվում, թե այն որտեղ է գտնվում:
Իսկ երբ հաղթեցի ու մեր օրհներգը հնչեց, շատերն իմացան մեր երկրի գոյության մասին: Այդ պահից ավելի ու ավելի շատ զգացի մեր երկիրը ճանաչելի դարձնելու մարզիկների առաքելության կարեւորությունը:
Քանի որ մենք ենք Հայաստանի դեմքը, հույս ունեմ, որ նրա ապագան էլ խոստումնալից կլինի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: