Ապրիլ 26, 2024
exclusive
60370 դիտում

Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ


Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` goldsgym.am

Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` goldsgym.am

Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` Միքայել Քոլոյանի ֆեյսբուքյան էջից

Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` Վահան Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` Վահան Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` Վահան Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` Վահան Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ
Սպորտի հակառակ կողմը. Հայկական լող`անլողավազան ու անմրցունակ

Լուսանկարը` Վահան Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից


Սպորտի զարգացմանը նպաստելը ոչ միայն մարզիկների նվաճումների ու հաջողությունների մասին խոսելն է, այլեւ նշելն այն բացերն ու թերությունները, որոնք խանգարում են ավելի մեծ թվով մեդալներ նվաճելուն: Այս նոր խորագրում Mediamax Sport-ն անդրադառնալու է գրեթե բոլոր մարզաձեւերի խնդիրներին ու ցույց տալու այն ամենը, ինչի վրա շատերն աչք են փակում կամ փորձում անտեսել:

Այս անգամ մենք փորձելու ենք «լողավազանի երես դուրս բերել» այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հայկական լողում հաջողություններ արձանագրելուն: Մեր զրուցակիցներն են Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը եւ լողորդ Միքայել Քոլոյանը:

Լողը Հայաստանում ոչ այդքան զարգացած մարզաձեւերի թվին է դասվում, որի հետագա առաջընթացի համար եւս, ցավոք, չկան անհրաժեշտ նախադրյալներ: Կառավարության կողմից ստացված գումարը չի բավականացնում, լողորդները չեն կարողանում մրցումային փորձ ձեռք բերել, եւ աստիճանաբար նվազում է հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ:

Օլիմպիական խաղերին հայ լողորդները մասնակցում են միայն wild card-ի շնորհիվ ու բավարարվում են մրցաշարային աղյուսակում զբաղեցրած վերջին տեղերով: Գրեթե նույն պատկերն է նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, որտեղ եւս հայ լողորդները չեն մասնակցում մրցակցությանը:

Հայաստանում կա միջազգային չափանիշներին համապատասխան ընդամենը 2 լողավազան

Հայաստանում շատ քիչ են կամ, ավելի ճիշտ է ասել, ընդամենն երկուսն են միջազգային չափանիշներին համապատասխան (50մ) լողավազանները: Մեկը ծաղկաձորյան մարզաբազայում է, որտեղ տարեկան 1-2 անգամ են լողորդները կարողանում մի քանի օրով մարզվել, մյուսը՝ «Gold’s Gym»-ում, որը միակ Օլիմպիական լողավազանն էր մայրաքաղաքում եւ պատկանում էր պետությանը:

Այդ իսկ պատճառով այժմ Հայաստանի առաջնությունն անցկացվում է 25մ լողավազանում, միայն ԽՍՀՄ տարիներին է, որ հայ լողորդները մրցել են միջազգային չափանիշներին համապատասխան լողավազանում: 

«Ծաղկաձորում մենք հավաքներ հաճախակի չենք անցկացնում, որովհետեւ այնտեղ շատ թանկ է: 10 լողորդ 20 օրվա ընթացքում մարզելու համար ֆեդերացիան վճարում է գրեթե 2 մլն դրամ, այն դեպքում, երբ մեր մեկ տարվա բյուջեն կազմում է 8 մլն դրամ: Եվ այդ գումարը բավականացնում է ընդամենը երկու հավաք անցկացնելու համար»,- ասում է Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:

Կարեւոր մրցաշարերից առաջ «Gold’s Gym»-ում եւս Հայաստանի լողի հավաքականը մարզումներ է անցկացնում, սակայն այդ պարագայում ֆեդերացիան ծախսերը հոգալ արդեն չի կարողանում: Ֆեդերացիան եւ համալիրը բանավոր պայմանավորվածություն ունեն, ու հավաքականին անվճար տրամադրվում է 1-2 լողուղի:



Հավաքականի 22 անդամներին թույլատրվում է առավոտյան անվճար մարզումներ անցկացնել Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում (25մ), իսկ երեկոյան՝ իրենց ակումբներում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը հենց լողավազանների սակավությունն է համարում ամենամեծ խնդիրը. «Չկան անհրաժեշտ թվով լողավազաններ, որպեսզի հնարավոր լինի նորմալ մարզումներ անցկացնել: Առավոտյան ժամը 7-ից մինչեւ 8:30-ը մեզ տրամադրվում է Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանը, որը հիմնադրումից ի վեր՝ արդեն 60 տարի է, գրեթե նույն վիճակում է»:

Միքայել Քոլոյանն երկար տարիներ հանդես է եկել հավաքականի կազմում ու մասնակցել մի շարք միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

«Հնարավոր չէ մեծ արդյունքներ ակնկալել առանց անհրաժեշտ պայմանների: Մենք 50 մետրանոց լողավազան չունենք, մասնագիտացված մարզադպրոցի բացակայության պատճառով լողորդների միջեւ մրցակցություն չկա: Խնդիրները բաղմաթիվ են, բայց այս երկուսն են առանցքայինը»,- ասում է Քոլոյանը:

Տարեկան միայն մի քանի անգամ 50 մետրանոց լողավազաններում մարզվելը, ըստ լողորդի, չափազանց քիչ է: Նա չի կարծում, որ հայ լողորդները վատ արդյունքներ են ցույց տալիս՝ հաշվի առնելով մարզումային պայմանները. «Գուցե երկրպագուների համար դա այդքան էլ գոհացուցիչ չէ, բայց մասնագետները ճիշտ են հասկանում ու գնահատում ամեն ինչ»:



Միայն 3 քաղաք լողավազան ունի

Հայաստանում լողի զարգացմանը խոչընդոտող մյուս հանգամանքներից մեկն էլ մանագիտացած մարզադպրոցների բացակայությունն է: Սաֆարյանն ասում է, որ ժամանակին գործել է նմանատիպ 10 դպրոց , սակայն հիմա բոլորն էլ փակվել են: Նման դպրոցներ գործել են մինեւ 2002 թվականը:

«Լողով զբաղվելու համար բոլոր երեխաների ծնողները ստիպված են վճարել: Մարզական խմբերում կատարելագործվելու համար աբոնեմենտի վճարը կազմում է 100-150 հազար դրամ, իսկ դա ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ»,- կարծում է ֆեդերացիայի նախագահը:  

Լողը չի կարողանում ապահովել նաեւ մասսայականություն, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ այն կենտրոնացած է Երեւանում: Երեւանյան 8 լողավազանների դիմաց մարզերում գործում են ընդամենը  երկուսը՝ Գյումրիում ու Վանաձորում: Հիմա լողով զբաղվում է գրեթե 3500 հոգի, սակայն եզակիներն են շարունակում պրոֆեսիոնալ կարիերան: 



Հիմնականում լողավազանները մասնավոր են ու աշխատում են գումար վաստակելու համար: Սաֆարյանը գտնում, է այս հարցում պետական մոտեցում չկա, իսկ լողը ֆիզիկական դաստիարակության ամենակարեւոր միջոցներից մեկն է.

«Հանրակրթական դպրոցների ծրագրում լողի ուսուցում կա, բայց այն չի դասավանդվում լողավազանների բացակայության պատճառով. դա եւս լուրջ բացթողում է: Մենք տաղանդավոր լողորդներ ունենք, սակայն նրանք չեն կարողանում հաջողությունների հասնել»:

Մարզասարքերի բացակայության պատճառով ֆիզպատրաստությանը ուշադրություն չի դարձվում

Ժամանակակից լողն անհնար է պատկերացնել առանց մարզասարքերի: Հենց դրանց շնորհիվ է հաջողվում ապահովել անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունն ու զարգացնել մկանային համակարգը: Նախապատրաստական աշխատանքի մոտ 40%-ը լողորդները կատարում են մարզադահլիճում: Սակայն համապատասխան մարզասարքեր Հայաստանում չկան: Ռուսաստանի հավաքականը Ծաղկաձորում հավաք անցկացնելու ընթացքում իր հետ բերում է սարքավորումներ, սակայն կրկին տանում է: 

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը մարզումային ծրագիրը փորձում է համապատասխանեցնել եղած սարքերին ու լողորդներին, բայց լավ արդյունք ակնկալել հնարավոր չէ:  «Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա մենք չենք աշխատում, որովհետեւ չունենք  մարզադահլիճ կամ գոնե որոշակի մարզասարքեր: Էլ ինչ արդյունքի մասին կարելի է խոսել»,- նշում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:



Բարձրակարգ լողորդները տարեկան 3000-4000 կմ են լողում եւ 400-500 ժամ մարզվում մարզադահլիճում, իսկ հայ մարզիկների դեպքում վիճակագրությունն այսպիսին է՝ 2500 կմ եւ 200 ժամ:

Ամենօրյա մարզումների վրա պետք է ծախսել 5 ժամ, մեկ ժամ էլ տրամադրել ֆիզպատրաստությանը: Սակայն հայ լողորդները բավարարվում են դրա կեսով միայն:

Լողորդները մարզումները համատեղում են աշխատանքի հետ

Աննախանձելի վիճակում է նաեւ լողորդների ֆինանսական դրությունը: Ավելի երիտասարդ տարիքում, գուցե, նրանց բավարարում է միայն Հայաստանը ներկայացնելն ու թիմի կազմում մարզվելը: Սակայն աստիճանաբար պահանջներն ավելանում են, ու նրանք ստիպված են լինում մարզումներին զուգահեռ աշխատել:

Բանն այն է, որ ոչ  ֆեդերացիայից, ոչ էլ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունից նրանք գումար չեն ստանում, քանի որ աշխատավարձ տրամադրվում է միայն բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին: Եվ ստացվում է, որ Հայաստանում մարզիկը կարող է հանդես գալ հավաքականում ու բավարարվել միայն դրանով: Քոլոյանն իր մաշկի վրա է զգացել հայկական լողի խնդիրներն ու փորձել պայքարել դրանց դեմ:



«Ես երբեք աշխատավարձ չեմ ստացել: Միայն հիշում եմ, որ տարիներ առաջ ինչ-որ մանկական ֆոնդից մի քանի ամիս 7000 հազար դրամ եմ ստացել: Իհարկե, դա ծիծաղելի գումար է, բայց այդպիսին է մեր իրականությունը: Մարզիկը չպետք է աշխատի ու ինքը մտածի անհրաժեշտ վիտամիններ ձեռք բերելու մասին, որպեսզի կարողանա լավ մարզումներ անցկացնել, բայց այլ տարբերակ չկա: Երկար ժամանակ ես մարզումները համատեղել եմ աշխատանքի հետ»,- ասում է լողորդը:

Քոլոյանի խոսքով, ինքը շարունակել է մարզվել, քանի որ շատ է սիրում լողն ու հավատում է, որ մի օր այն Հայաստանում կկարողանա «ոտքի կանգնել»: Հիմա էլ, երբ արդեն անցել է մարզչական գործունեության, լողորդներին խորհուրդ է տալիս ավելի մեծ եռանդով ու ոգեւորությամբ մարզվել, երբեք չընկճվել ու փորձել չնկատել եղած խնդիրները:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին